
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP-ԺՀԿ) անդամ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն պոլսահայ նշանավոր գործիչ, «Ակօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 14-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել Twitter-ում։ Ընդդիմադիր գործիչը ոգեկոչել է Հրանտ Դինքի հիշատակը։ Իմամօղլուն հայտնել է, որ Թուզլայի հայկական որբանոցը, որտեղ անցել է Դինքի մանկությունը, կվերածվի «Քամփ Արմեն» ճամբարի երիտասարդական կենտրոնի։ Նա նշել…