ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐ

Մալաթիոյ հայկական գերեզմանոցին կից համալիրը պիտի վերակառուցուի

2012/02/07

Կ.Պոլսոյ Հայոց պատրիարքութեան ներկայացուցիչներուն հետ հանդիպումէն ետք՝ Մալաթիոյ քաղաքի (Թուրքիա) իշխանութիւնները համաձայնած են վերակառուցել Մալաթիոյ հայկական գերեզմանոցին կից համալիրը (անիկա պէտք է ծառայէր իբրեւ մատուռ, պահակատուն, հանգուցեալները լուալու վայր), որ քանի մը օր առաջ հողին հաւասարեցուած էր: Hurriyetdailynews.com կայքի հետ զրոյցին՝ Մալաթիոյ հայերու բարեգործական միութեան նախագահ Խոսրով Քէոլէտաւիթօղլու ըսած է, որ իրենք ակնդէտ պիտի...

Ամբողջը »

Բաժիններ: Նորութիւններ

Դերսիմի կոտորածների համար Թուրքիայի նախագահի ապարատի դեմ փոխհատուցման հայց է ներկայացվել

2012/02/07
Դերսիմի կոտորածների համար Թուրքիայի նախագահի ապարատի դեմ փոխհատուցման հայց է ներկայացվել

Թուրքիայի նախագահական ապարատի դեմ Դերսիմի կոտորածների համար առաջին դատական հայցը ներկայացրել է 83-ամյա Ալի Դողանը։ Թուրքական Dunyabülteni կայքի փոխանցմամբ՝ Դերսիմի կոտորածների ժամանակ 8 տարեկան Ալին ծանր վիրավորվել է, որի համար Թուրքիայի նախագահի ապարատի դեմ 1 մլն լիրա փոխհատուցման դատական հայց է ներկայացրել Թունջելիի քաղաքացիական գործերով դատարան։ Հայցն ընդունվել է դատարանի կողմից, եւ պատասխանելու համար...

Ամբողջը »

Բաժիններ: Նորութիւններ

ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ Հայերի ներդրումը Օսմանյան կայսրությունում (Մենագրություն)

2012/02/07
0000

744 էջ, 400 լուսանկար, տպաքանակ՝ 300 Տպագրվել է ԳԱՍՊՐԻՆՏ-ում Հովանավորներ` վարչապետ Տիգրան Սարգսյանը և ԱԺ նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյան Գիրքը նվիրված է Կ.Պոլսի Հայոց Պատրիարքության 550 ամյակին Գիրքը նվիրված է Օսմանյան կայսրության պալատական, դիվանագիտական, վարչական, դատական, զինվորական բնագավառներում, բանակում ու նոր զարգացող բուրժուական հարաբերությունների մաս հանդիսացող բանկային, արդյունաբերական, ապահովագրական համակարգում, բժշկության, քաղաքաշինության, արհեստների, առևտրի, գիտության, մշակույթի...

Ամբողջը »

Հիշողությունը վերադառնում է

2012/02/07
vahap-coskun

Ճշմարտության հետքերով գնացող խղճի հետ միասին «հիշողությունը» վերադառնում է այս հողեր: «Ստորև լուսաբանվում է Դիարբեքիրի կենտրոնում կատարված և ավարտված հաշվառումը: Համաձայն Հաշվառման վարչության լուսաբանած աղյուսակի` Դիարբեքիրի կենտրոնում եղել է` … 5 թեքքե (դերվիշների կացարան), 6 մեդրեսե (հոգևոր դպրոց), 1 միջնակարգ դպրոց, 11 իսլամական դպրոց, 3 հայկական, 1 բողոքական, 1 հունական, 1 հունական-կաթոլիկ, 1 քելդանիական,...

Ամբողջը »

Թուրքիան չի կարող օրինակ ծառայել տարածաշրջանի երկրների համար

2012/02/07
Քեմալ Քըլըչդարօղլու

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն «Washington Post»-ում հրապարակած հոդվածում, քննադատելով իրավական համակարգի անկատարությունը Թուրքիայում, հայտարարել է, որ իր առկա կառուցվածքով այդ երկիրը չի կարող օրինակ ծառայել տարածաշրջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Թուրքիայում ընդդիմությունը լռեցվում է» կոչված հոդվածում Քըլըչդարօղլուն քննադատել է դատական գործերի ձգձգվածությունն ու կալանավորվածների գործերը մինչեւ դատարան հասնելու երկար...

Ամբողջը »

Բաժիններ: Նորութիւններ

Անգարայի աւելորդ խստութիւնը Հայոց ցեղասպանութեան հարցով առաւել կը բարդացնէ Թուրքիոյ վիճակը. Կռիլով

2012/02/07
Ալեքսանդր Կռիլով

Ռուսաստանի Կովկասագէտներու գիտական ընկերութեան նախագահ Ալեքսանդր Կռիլով, ատրպէյճանական 1news.az կայքի հետ զրոյցին անդրադառնալով Ֆրանսայի խորհրդրանի կողմէն ընդունուած ցեղասպանութիւններու ժխտումը քրէականացնող օրինագիծի բողոքարկման, կարծիք յայտնած է, որ այդ հայցը, ամենայն հաւանականութեամբ, պիտի չբաւարարուի: Ֆրանսայի Ծերակոյտը Յունուար 23ին ձայներու 127 կողմ եւ 86 դէմ յարաբերակցութեամբ ընդունեց ցեղասպանութիւններու ժխտումը քրէականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը կը վերաբերի Ֆրանսայի կողմէ...

Ամբողջը »

Anonymous-ը Ցեղասպանութեան ճանաչման պայքարին կը միանայ

2012/02/07
Anonymous

Հսկայ ընկերութեանց եւ պետութիւններու համացանցային կայքերուն վրայ յարձակումներու միջոցաւ ընկերային արդարութեան համար պայքար տանող «Anonymous» խմբաւորումը յայտարարած է, թէ «Հայոց Ցեղասպանութեան գործողութիւն» անունով շարժումի մը նախաձեռնած է՝ պարտադրելու համար Թուրքիոյ եւ Միացեալ Նահանգներու իշխանութիւններուն, որ պատմական այս իրականութիւնը ճանչնան: Խմբաւորման տարածած հաղորդագրութեան համաձայն` «OpArmGenocide» անունով ծանօթ շարժումը սկսած է Յունուար 25ին: Հոն կը խօսուի...

Ամբողջը »

Թուրքիայում Շվեյցարիայի դեսպանին կանչել են ԱԳՆ եւ բացատրություններ պահանջել

2012/02/07
Raimund Kunz

Թուրքիայում Շվեյցարիայի դեսպան Ռաըմոնդ Քունցին կանչել են ԱԳՆ եւ բացատրություններ պահանջել Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի նկատմամբ շվեյցարական կողմի գործողությունների վերաբերյալ: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` Թուրքիայի ԱԳՆ աշխատակազմի ղեկավար Ֆիրուդին Սինիրլիօղլուն հայտարարել է դեսպանին, թե Թուրքիայի կառավարությունը անթույլատրելի է համարում շվեյցարական դատախազության գործողությունները: Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Շվեյցարիայի Ցյուրիխի կանտոնի դատախազությունը Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար...

Ամբողջը »

Պոլսահայ մտավորական Սևան Նշանյանին Թուրքիայում դատապարտել են 5 ամսվա ազատազրկման

2012/02/06
Պոլսահայ մտավորական Սևան Նշանյանին Թուրքիայում դատապարտել են 5 ամսվա ազատազրկման

Պոլսահայ մտավորական Սևան Նշանյանը Թուրքիայում դատապարտվել է 5 ամսվա ազատազրկման` Իզմիրի Շիրինջե գավառում ժայռափոր գերեզման կառուցելու մեղադրանքով: Այդ մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերությունը: Աղբյուրի փոխանցմամբ` նա Շիրինջեում զբաղվել է անօրինական շինարարությամբ, որի պատճառով էլ Սելչուկի քրեական դատարանը նրան դատապարտել է 5 ամիս ազատազրկման: Հիշեցնենք, որ լեզվաբան, լրագրող, գրքերի հեղինակ Սևան Նշանյանը Թուրքիայում զբաղվում...

Ամբողջը »

Բաժիններ: Նորութիւններ

ԵԽ պատգամավորները դատապարտել են Դինքի գործով կայացված դատավճիռը

2012/02/06
ԵԽ պատգամավորները դատապարտել են Դինքի գործով կայացված դատավճիռը

Եվրախորհրդարանի պատգամավորները հայտարարել են, որ Պոլսի «Ակօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի գործով թուրքական դատարանի կայացրած դատավճիռն իրենց խորապես հիասթափեցրել է: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սոնդաքիքա» (Sondakika.com) լրատվական կայքը: Ըստ աղբյուրի` Բրյուսելում կազմակերպված «Եվրոպական սեղանի» ընթացքում եվրախորհրդարանում Թուրքիայի հարցով համազեկուցող Ռիա Օմեն-Ռյույտենը, նշելով, որ Դինքի դատավարությունը Թուրքիայի համար բաց թողնված հարմար առիթ էր, ասել...

Ամբողջը »

Բաժիններ: Նորութիւններ

Շվեյցարիայում հետաքննություն են սկսել թուրք նախարարի դեմ` Ցեղասպանությունը ժխտելու համար

2012/02/06
001

Շվեյցարիայում Հայոց ցեղասպանության փաստը ժխտած Թուրքիայի նախարար, ԵՄ հարցերով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշի դեմ դատական գործընթաց է սկսվել, տեղեկացնում է թուրքական «Միլիյեթ» պարբերականը: Դավոսում տեղի ունեցած համաշխարհային տնտեսական ֆորումից հետո թուրք նախարարը Ցյուրիխում հայտարարել էր. «Հայոց ցեղասպանություն գոյություն չունի: Եկեք, ձերբակալեք ինձ»: Ցյուրիխի կանտոնի դատախազությունն այս խոսքերի հիման վրա հետաքննություն է սկսել, որի հետևանքով...

Ամբողջը »

Ցեղասպանութեան ժխտումը պատժող ֆրանսական օրինագիծէն անդին

2012/02/06
ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ

ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ Թուրքիա կը փորձէ «բարոյական յաղթանակով» փոխարինել… քաղաքական իր պարտութիւնը Թրքական պետութեան դիւանագիտական ճկունութիւնն ու խորամանկութիւնը աշխարհահռչակ են։ Օսմանեան կայսրութեան նուաճման ժամանակներէն իսկ, թուրք քաղաքական միտքը նախանձելի ընդունակութեամբ կրցած է մէկ ձեռքով եաթաղանը անխնայ գործածել, իսկ միւսով՝ իրաւունքի եւ արդարութեան կշիռքով օրօրել իր մրցակիցներն ու մինչեւ իսկ… զոհերը։ 21րդ դարու երկրորդ տասնամեակի սկզբնական...

Ամբողջը »

Թուրքական « Խորքային ռազմավարության» տեսությունը

2012/02/06
Արեստակես Սիմավորյան

Արեստակես Սիմավորյան «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար Վերջին տարիներին Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ արմատական փոփոխություններն իրավամբ պետք է կապել փորձագիտական հանրության շրջանակներից դուրս եկած ներկայիս արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ։ Վերջինս կարողացավ բարեփոխել և թարմ մտածողություն հաղորդել Թուրքիայի արտաքին քաղաքականությանը, որը մինչ այդ չուներ ներկայիս ակտիվությունը։ Այս տեսանկյունից Թուրքիայի ժամանակակից արտաքին քաղաքականությունը պետք է համարել...

Ամբողջը »

Բաժիններ: Նորութիւններ